Կիևում ձերբակալել են Միխեիլ Սաակաշվիլիին և արտաքսել Լեհաստան

- in Պաշտոնական
Saakashvili

Կիևում ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է քաղաքական գործչի դաշակից, Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Դերեվյանկոն։

«Հենց նոր անծանոթները նրան առևանգեցին Կիևի «Սուլուգունի» ռեստորանից»,-ասել է Դերեվյանկոն։

Նրա խոսքով՝ դա հատուկ նշանակության ուժերն էին։ Պատգամավորը չգիտի, թե ուր են տարել Սաակաշվիլիին։

Ինչպես հայտարարել է փաստաբան Պավել Բոգոմազովը, Սաակաշվիլիին ձերբակալել է սահմանային ծառայությունը։ Նա նույնպես չի կարողացել հայտնել, թե ուր են տարել Սաակաշվիլիին։

«Առկա են անօրինական արտաքսման նշաններ, քանի որ արտաքսման համար հիմքեր չկան»,-կարծում է քաղաքական գործչի մյուս փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին։

Սաակաշվիլիին մեղադրում են սեպտեմբերի սկզբին լեհ-ուկրաինական սահմանի անօրինական հատման մեջ։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին արտաքսել են Ուկրաինայից Լեհաստան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ղեկավարի օգնական Օլեգ Սլոբոդյանը։

«Պետական սահմանային ծառայության զինծառայողները Միգրացիոն ծառայության և Ազգային ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ ծանուցել են Սաակաշվիլիին գտնվելու նախորդ երկիր վերադառնալու վերաբերյալ պատկան մարմինների որոշման մասին։ Սակայն ընթացակարգի իրագործման ժամանակ իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա են նետվել անհայտ անձիք Միխեիլ Սաակաշվիլիի շրջապատից։ Սահմանապահները ստիպված են եղել պաշտպանվել և գործադրել ուժային աջակցություն»,-գրել է նա։

Սաակաշվիլիին ձերբակալել էին այսօր ցերեկը, Կիևի ռեստորաններից մեկում։

Spread the love