ՀԱԿ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, որը ամենադժվարն է եղել ոչ պաշտոնական քարոզարշավի ընթացքում

Առաջիկայում ես կհանդիպեմ ՀՀ նախագահի հետ, ես պատրաստ եմ այդ հանդիպմանը` հայտարարել է ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու հայտարարված Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, այս պահին հստակ պատկերացումներ ունի ոչ միայն Սահմանադրությամբ ամրագրված իր լիազորությունների մասին, այլև տեսնում է այն խնդիրների ու հնարավոր լուծումների շրջանակը, որի մասին յուրաքանչյուր հայ մարդ ցավում է: Սարգսյանի այս դիրքորոշումն, ըստ էության, նշանակում է, որ նա տալու է իր համաձայնությունը և մի քանի օր անց ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրվելու է` որպես չորրորդ նախագահի թեկնածու: Այս հայտարարությունը Արմեն Սարգսյանն արել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, որը նրա համար, դատելով ՀԱԿ հաղորդագրությունից, ամենադժվարն է եղել ոչ պաշտոնական քարոզարշավի ընթացքում:

Նախարձանագրենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել հանդիպմանը, որը ոչ այնքան վերաբերմունք է կոնկրետ թեկնածուի, որքան նրան առաջադրած Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հանդեպ:

Մյուս կողմիցՀԱԿ-ում առանձնապես բարեհաճ չեն գտնվել նաև Արմեն Սարգսյանի հանդեպ արձանագրելով, որ գերկենսական հարցերի մասին Արմեն Սարգսյանի տեսակետները հայտնի չեն մեր հասարակությանը։ Ավելին` Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը Արմեն Սարգսյանին մեղադրել է «ստեղծված ապօրինի համակարգը լեգիտիմացնելու անպատվաբեր գործին» մասնակցելու համար:

Բնականաբար, ՀԱԿ դիրքորոշումը Արմեն Սարգսյանի համար որոշիչ լինել չի կարողհատկապես, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունն անգամ խորհրդարանում ներկայացված չէ և չի համարվում Սերժ Սարգսյանի ձևակերպված «ընդարձակ մեծամասնության» պոտենցիալ սուբյեկտ կամ հաճախորդ: Պատահական չէ, որ Արմեն Սարգսյանը հենց ՀԱԿ-ի հետ հանդիպումից հետո է հայտարարել Սերժ Սարգսյանի հետ վերջնական հանդիպման պատրաստակամության մասին ըստ էության, հասկացնելով, թե պատրաստ է ստանձնել նախագահությունը:

Մյուս կողմիցՀԱԿ-ն Արմեն Սարգսյանի հետ հանդիպման առիթն օգտագործեց փետրվարի 20-ի հանրահավաքից ու մարտի 1-ի երթից առաջ իր արմատական ընդդիմադիր կեցվածքն հասարակությանը ցույց տալու համար:

Սակայն ՀԱԿ-ի պարագայում աչքի է զարնում արմատական դիրքորոշումների և վարքագծի կոնտրաստը: ՀԱԿ-ը, ԱԺ վերջին ընտրություններում ձախողված մյուս ուժերի նման, խորհրդարանական ընտրություններից հետո հանդես չի եկել որևէ նախաձեռնությամբհայտնվելով քաղաքական լուսանցքում: Չկա ոչ մի երաշխիք, որ կուսակցության փետրվարի 20-ի ու մարտի 1-ի ակցիաները շարունակական են լինելու: Այս առումով Տեր-Պետրոսյանի թիմն ազդեցություն չունի ոչ միայն իշխանությունների, այլ նաև` հանրային կարծիքի վրա:

Spread the love