Հայաստանը` հեղափոխության և արյունոտ հաշվեհարդարի խաչմերուկում

Levon ev Serj

1988-ից հետո Երևանը նման հանրահավաքներ չէր տեսել. այնպիսի տպավորություն էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շարժմանը մասնակցում է ամբողջ երկիրը: Սակայն սա չխանգարեց, որ փետրվարի 24-ին ԿԸՀ-ն պաշտոնապես ամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները` նախագահ հռչակելով Սերժ Սարգսյանին:

Մինչև ԿԸՀ այս որոշումը տեսական շանսեր կային, թե հնարավոր է որոշակի կոմպրոմիս գտնել իշխանությունների և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև: ԿԸՀ որոշումն, ըստ էության, վերջակետ դրեց կոմպրոմիսի հնարավորությանը` ճանապարհ բացելով կոնֆրոտացիայի, արյունոտ բախումների համար: Իշխանությունը հասկացրեց, որ Տեր-Պետրոսյանի հետ փոխզիջման գնալու ցանկություն չունի: Առաջին նախագահը շատ արագ ընդունեց իշխանության մարտահրավերը: Եթե մինչև փետրվարի 24-ը Տեր-Պետրոսյանը և նրա թիմը խոսում էին նախագահական ընտրություններում տեղ գտած տոտալ կեղծիքների մասին, ապա այդ օրը առաջին նախագահը հայտարարեց, թե ինքը հաղթանակ է տարել փետրվարի 19-ին:

«Ես հաղթել եմ 65-66 տոկոսով»,-հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանընկատելով, որ Սերժ Սարգսյանն ընդամենը չորրորդն է Արթուր Բաղդասարյանից և Վահան Հովհաննիսյանից հետո: Փաստորենփետրվարի 24-ին երկիրն ունեցավ միանգամից երկու նախագահ, որոնցից մեկին հռչակել էր ԿԸՀ-ն, մյուսին Ազատության հրապարակը:

Երկիրը մսսնատված էր, ուրվագծվում էին երկիշխսնության էլեմենտներ և ակնհայտ էր, որ այս վիճակն ունենալու է երկու հանգուցալուծումհեղափոխություն կամ արյունոտ հաշվեհարդար: Նման սցենարն ավելի իրական էր դառնում այն համատեքստում, որ երկրում չկար բարոյական այն արբիտրը, որը հաշտեցներ իշխանությանն ու ընդդիմությանը: Փետրվարի 24-ին Ազատության հրապարակը սուլեց անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին պահանջելով նրա հրաժարականը, երբ հայտնի դարձավ, որ Վեհափառը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին…

Spread the love