Հանրային այգու ծառերը կտրել են՝ ազդեցիկ հոր զավակի ապագա կառույցի համար

- in Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում հերթական օբյեկտն է կառուցվում: «Դեյզի» անունը կրող այգու տեղում այժմ մեծ փոս է փորվել ապագա կառույցի համար: Մեր տեղեկություններով, կառուցողը նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դուստրը է՝ Արմենուհի Գևորգյանը:

Վերջինս նախկին այգու սեփականատերն է: Ամիսներ առաջ «Ռիբոկ» սպորտային համալիրի հարևանությամբ գտնվող այգում հաստաբուն ծառերը հատվեցին: Մեծ աղմուկ բարձրանալուց հետո պարզվեց, որ այգին մասնավոր է, և դրա տերը ինչպես նպատակահարմար է գտել, այդպես էլ վարվել է: Այս պատմությունն ավելի խորը արմատներ ունի:

Դավիթաշենի թաղապետը Ռուբեն Գևորգյանն էր, հանրային այգին սեփականաշնորհվել էր՝ դարձել էր նրա դստեր սեփականությունը, իսկ այսօր արդեն այգու ծառերը չկան, իսկ տեղում շուտով օբյեկտ կկառուցվի»:

Spread the love