«Հին Երևան»-ում կառուցում են մի քանի հարկանի երկար՝ «դագաղի» նման շինություն

Yerevan old

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի կենտրոնում ընթացող «Հին Երևան» նախագծի մասին մեր հարցին ի պատասխան՝ հայտնի ճարտարապետներից մեկն ասաց, որ նախագիծը շատ վատն է և փակում է մետրոյի զարգացման հեռանկարը։

Պարզվում է՝ այնպիսի խորությամբ են կառուցում շենքերը, որ այլևս այդ տարածքով մետրոյի գծերի ստորգետնյա շինարարություն անել հնարավոր չի լինի։

Եվ մի բան էլ․ ոչ թե առանձին տներ են կառուցվում՝ իրենց մերձակա բակային տարածքներով, այլ մի քանի հարկանի երկար՝ «դագաղի» նման շինություն է լինելու, որը ձգվելու է Աբովյան փողոցից մինչև Կողբացի փողոց»:

Spread the love