ՀՅԴ-ն դեմ ըլլալով՝ կողմ կբոռա

- in Մամուլ
HYD

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած ԸՕ փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից և անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, երեկ մերժվեց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նախագծին դեմ քվեարկածների թվում էր նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը: Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը վերջերս ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել` շեշտելով ռեյտինգային ընտրակարգի վերանայման մասին:

Պարզվում է` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարապետյանի որոշման վրա մեծ դեր է խաղացել ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի ելույթը: Իր քայլը մեկնաբանելիս նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անընդհատ ցիտել է Հովհաննիսյանի խոսքերը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ դիրքորոշմանը, Կարապետյանն ասել է. «Նույն Արմեն Ռուստամյանն ինքը տարբեր տարբերակներ է նշում, և հստակ այս տարբերակի հետ կապված չեմ կարծում, որ այդ տարբերակի մեջ մտնում է»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20