«Ղարաբաղ» կոմիտեի հավաքի պահանջ

cuyc 1

Համազգային շարժման 30-ամյա տարեդարձն առիթ հանդիսացավ, որ լսենք դրա ակտիվ դերակատարների, պատմաբանների տեսակետներ, վերլուծություններ: Իրավիճակն առավել քան տխուր է, որովհետև նույն իրադարձությունների, պատմական անցքերի, անձանց դերակատարության մասին գնահատականներն այնքան իրարամերժ են, որ ակամայից թվում է` խոսքը չի վերաբերվում նույն գործընթացին, շարժմանը:

Ճիշտ այդպես է նաև Երրորդ հանրապետության պատմությունը` մասնատված, բզկտված, հարմարեցված իրար հաջորդող առաջնորդների քմահաճույքներին, քաղաքական կոնյուկտուրային: Իհարկե, ստեղծված տխուր իրավիճակը պայմանավորված է սուբյեկտիվ հանգամանքով:

88-ի շարժման, Երրորդ հանրապետության ակտիվ դերակատարները դեռ կենդանի են, նրանցից շատերն ունեն ընթացիկ քաղաքական շահեր, ինչը, բնականաբար, թույլ չի տալիս անաչառ հայացքով նայել ոչ հեռու անցյալի պատմությանը, 88-ի շարժմանը, Հանրապետության կայացման առաջին տարիներին: Գործող իշխանությունների մեջ կան համազգային շարժման ակտիվ դերակատարներ, այդ թվումնախագահ Սերժ Սարգսյանը, սակայն նրանց վախեցնում է համազգային շարժման 30-ամյա տարեդարձի արժևորումը, որովհետև դրանից դիվիդենտներ կարող են ստանալ ընդդիմադիր ՀԱԿ-ը և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մյուս կողմից վեիջիներս հնարավորինս «ծածկել» են 88-ն` արհեստականորեն նսեմացնելով «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատոր, ՀՀՇ առաջին նախագահ Վազգեն Մանուկյանի, համազգային շարժման ակունքներում կանգնած Իգոր Մուրադյանի, մյուսների առաքելությունը:

Հայոց պատմության դպրոցական դասագրքերում 88-ի շարժումն ու Երրորդ հանրապետության պատմությունը խայտառակ, ոչ պրոֆեսիոնալ մատուցում ունեն, ինչի հետևանքով սերունդներն անհաղորդ են մնալու մեր պատմության հերոսական էջերից մեկին: 88-ի շարժումը, Երրորդ հանրապետությունը պետք է ունենան մեկ միասնական, ընդհանրական պատմություն, Հանրապետության հիշարժան տոները պետք է դառնան համազգային համախմբման ակունք` պալատական կամ կուսակցական դիսկրետ միջոցառումների վերածվելու փոխարեն:

Մենք հպարտ Հանրապետություն ենքհերոսական անցյալով ու ապագայի տեսլականով, և անթույլատրելի շռայլությունը կլինի քաղաքական պատմությունը մասնատել, հատվածաբար ներկայացնել ըստ երեք նախագահների կառավարման շրջանների ու սուբյեկտիվ ընկալումների: Չի կարող լինել Լևոն Տեր-Պետրոսյանի կամ Վազգեն Մանուկյանի շարժում, գոյություն ունի միասնական համազգային շարժում, որի ղեկավարները եղել են Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը: Չեն կարող լինել Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հանրապետություններ, գոյություն ունի մեկ միասնական Երրորդ Հանրապետությունիր երեք նախագահներով: Ամուր պետություն, պետական ավանդույթներ ստեղծելու համար Երրորդ հանրապետության միասնական պատմություն ունենալու անհրաժեշտություն ունենք: Այդ պատմության ակունքում պետք է լինի 88-ի պատմության ամբողջացումը:

… «Ղարաբաղ» կոմիտեն գոնե մեկ անգամ իրար գլխի հավաքվելու անհրաժեշտություն ունի` թեկուզև իրարից խռոված ու օտարված անդամներով:

Երեսուն տարի առաջ ազգային միասնության խորհրդանիշ դարձած տղաները միասնական կոչով պետք է դիմեն Հայաստանի իշխանություններին` փետրվարի 20-ը պետական տոնաացույցում ազգային միասնության օր հռչակելու և 88-ի համազգային շարժման պետական թանգարան ստեղծելու առաջարկություններով:

Spread the love