Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ տեղի կունենան ԱԺ լսումներ

- in Հասարակություն
nikol-pashinyan

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության որոշմամբ՝ փետրվարի 23-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«ԵԼՔ խմբակցության ներկայացուցչից բացի, զեկույցով հանդես կգան նաև Մարտի 1-ի զոհերի հարազատների ներկայացուցիչը, Մարտի 1-ի դեպքերն ուսունասիրող Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։ Հրավիրել ենք նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչին։ Պաշտոնապես կհրավիրենք նաև քաղաքական ուժերի, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Իսկ լսումներին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են գրանցվել elq@parliament.am էլեկտրոնային հասցեով»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20