Մարտի 11-ին 30 համայնքում ՏԻՄ ընտրություն է. առաջադրված թեկնածուների հիմնական մասը ՀՀԿ-ականներ են

Yntrutyun

Մարտի 11-ին Հայաստանի 30 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում: Առաջադրումներն արդեն կատարվել են, թեկնածուները՝ գրանցվել։

Մասնավորապես, համայնքի ղեկավար կընտրեն Կոտայքի մարզի Հացավան, Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Եղեգնավան, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա և Սիս գյուղերում, Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում, Լոռու մարզի Դեբետ և Լեռնավան համայնքներում:

Ընդ որում, երբ նայում ենք ԿԸՀ կայքում հրապարակված առաջադրումների ցուցակը, ապա ակնհայտ է դառնում, որ այս ՏԻՄ ընտրություններին էլ ընդդիմությունը մասնակցություն չի ցուցաբերում՝ ընդ որում ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմությունը։

30 համայնքից միայն 4 համայնքում է ԲՀԿ-ական թեկնածու առաջադրվել՝ Արարատի մարզի Հայանիստ, Սայաթ-Նովա համայնքներում, Լոռու մարզի Դեբետ և Կոտայքի մարզի Հացավան համայնքներում։ Այս չորս համայնքներում միայն երկուսում է ԲՀԿ-ն առաջադրում կատարել։ Մյուս երկու դեպքերում ԲՀԿ-ական թեկնածուները ինքնաառաջադրվել են։

30 համայնքից միայն մեկում էլ՝ Լոռու մարզի Դեբետ համայնքում թեկնածու է առաջադրվել ՀՅԴ-ից։

Մնացած բոլոր համայնքներում առաջադրումների գերակշիռ մասը ՀՀԿ-ից է, կամ անկուսակցական։

Այս ՏԻՄ ընտրություններում խոշորացման գործընթաց չի լինելու, թեև շատ քիչ համայնք է մնացել, որտեղ խոշորացում չի եղել։ Ըստ էության, միայն Արարատի մարզը և մյուս մարզերի հաշված համայնքներ։

Spread the love