Մաքսատան միլիոնատեր պետը

- in Մամուլ
PEK

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԱ ՊԵԿ Արեւմտյան մաքսատուն–վարչության պետ Վլադիմիր Թամրազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Թամրազյանը հայտարարագրել է յոթ անուն անշարժ գույք՝ երեք հողամաս, երկու բնակարան, առանձնատուն եւ հողին ամրակայված այլ անշարժ գույք: Նրա ավտոմեքենաները երեքն են, ընդ որում երկուսը նույն մակնիշի: Այսպես նրան են պատկանում «LEXUS LX 570», «LEXUS ES 250» եւ «VAZ 21074» մակնիշների ավտոմեքենաները:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Թամրազյանն ունեցել է 2500 դրամ արժողությամբ բաժնեմաս: Իսկ դրամական միջոցները կազմել են 800 հազար եվրո, 450 հազար ամերիկյան դոլար եւ 400 միլիոն դրամ: Եկամուտները կազմել են 2 միլիոն 892 հազար դրամ եւ ստացվել աշխատավարձից»:

Please follow and like us:
18642