«Չգրված օրենքների» մշակույթը հիմա գլոբալ դրսևորում է ստանում գողականից պետության մեջ

- in Հրապարակ
Serzh Sargsyan

Հանցագործ աշխարհն ապրում է չգրված օրենքներով, որոնց շրջանակներում որոշվում են «ճիշտն» ու «սխալը»:

Հայաստանի ներկայիս վիճակը շատ նման է այդ իրականությանը. սահմանադրականությունը, քաղաքականությունը խեղդվում են «ճշմարիտ», նույնիսկ ոգեղեն թվացող կարգախոսների, գեղեցիկ, բայց ավտորիտար փաթեթավորումների հորձանուտում: Խորհրդարանական համակարգին անցում կատարած Հայաստանում առաջին ահազանգը հնչեց 2016-ի վերջինՎանաձորի ավագանու ընտրություններից հետո, երբ «մանդատգողությունը» դարձավ նոր իրականության, ստատուս-քվոյի բաղադրիչ ականի վերածվելով սահմանադրականության հիմքում: Սահմանադրականությանը սպառնացող լոկալ մարտահրավերը չկանխվեց, ավելին`ՀՀԿ-ն որոշեց ՕԵԿ-ի հետ հուշագրով լեգիտիմացնել «մանդատգողությունը»: «Չգրված օրենքների» մշակույթը հիմա գլոբալ դրսևորում է ստանում: Նոր իշխանության ձևավորման հիմքում Սերժ Սարգսյանը դրել է «ընդարձակ մեծամասնության», «ազգային համերաշխության» բանաձևերը:

Թվում էարտառոց ոչինչ չկա և ձգտումը միանգամայն ռացիոնալ է. Սերժ Սարգսյանը փորձում է լեգիտիմության ավելի մեծ պաշարով օժտել նոր նախագահին, կառավարությանը: Սակայն գեղեցիկ ձևակերպումներն որևէ աղերս չունեն քաղաքականության, Սահմանադրության հետ և առհասարակ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման պաթետիկ կլիշեները բնորոշ են ավտորիտար առաջնորդներին:

«Ընդարձակ մեծամասնությունը» ենթադրում է իշխանության ստեղծում, որի նկատմամբ չեն լինելու քաղաքական վերահսկողություն և ընդդիմության համարժեք հակակշիռներ: Մեր պնդումը հիմնվում է սահմանադրական իմպերատիվ պահանջի վրա, որը ենթադրում է իշխանության ձևավորում«կայուն մեծամասնության» հիմքով: Քաղաքական հարթության վրա «կայունության» «ընդարձակումը» մեզ տեղափոխելու է 80-սկանների սովետական «ճահիճ», որի խորքերում ընդդիմախոսությունը խեղդվում էր նույնացվելով այլախոհության հետ: Իրավա-քաղաքական տեսանկյունից«ընդարձակ մեծամասնությունը» դառնում է չգրված օրենք, որը դելեգիտիմացնում է խորհրդարանը, որը սահմանադրական պահանջով առնվազն մեկ երրորդով պետք է կազմված լինի ընդդիմությունից: Այսինքն, մեզ առաջարկվում է մի կողմ դնել Սահմանդրությունը և ապրել չգրված օրենքով: Ազգային համերաշխությունը բուտաֆորիա է, երբ հնչում է որպես քաղաքական կատեգորիա:

Քաղաքական տեսանկյունիցազգային համերաշխության միակ ռացիոնալ դրսևորումը կարող է տեղի ունենալ սահմանադրականության, օրինական ընտրությունների անցկացման գաղափարի շուրջ, մնացած դեպքերում ազգային համերաշխությունը կարող է սպասարկել համազգային օրակարգ կամ դիմագրավել արտաքին մարտահրավերներին: Սերժ Սարգսյանն առաջարկում է ազգային համերաշխությունը դնել իշխանության ձևավորման հիմքում, ինչը ենթադրում է ընդդիմության քաղաքական և ինստիտուցիոնալ հիմքերի ոչնչացում, նրա մարգինալացում: Նման բան Սահմանադրությունը չի ենթադրում, ըստ այդմ` Սարգսյանը դարձյալ առաջարկում է ապրել չգրված օրենքներով:

Սովետի նման տոտալիտար երկրները իրենց դեսպոտիզմը լեգիտիմացրել էին Սահամանադրություններով և ագրեսիվ գաղափարախոսություններով: Երբ պետությունը ապրում է գրված և չգրված օրենքների կոնտրաստով, նմանվում է հանցագործ աշխարհին: Այսօրվա հայաստանյան իրականությունը հար և նման է այս իրավիճակին` ակտուալ դարձնելով գողապետությո՞ւն, թե՞ խորհրդարանական հանրապետություն դիլեման:

Spread the love