Պատահական չէ, որ համազգային շարժումը վայելում էր միջազգային հուժկու աջակցություն

- in Հրապարակ
cuyc 1

Այսօր 88-ի համազգային շարժման 30-րդ տարեդարձն է: Այն հայ ժողովրդի քաղաքական պատմության ամենալուսավոր էջերից մեկն է, որն ուղղակիորեն կապված է Երրորդ հանրապետության հիմնադրման, արցախյան պատերազմի հաղթանակի հետ:

Համազգային շարժման մասին կարելի է անվերջ խոսել, այն քննարկել կոնկրետ ժամանակահատվածի և ավելի գլոբալ համատեքստում, սակայն այսօր ցանկանում ենք կենտրոնանալ 88-ի երեք դասերի վրա, որոնք մեթոդաբանական ուղեցույց կարող են դառնալ բոլոր այն ուժերի համար, ովքեր հավակնում են հանդես գալ պետության արդիականացման ծրագրով կամ այլընտրանք դառնալու հայտ են ներկայացնում: 88-ի շարժման գլխավոր առանձնահատկությունը հասարակության սուբյեկտությունն է: Շարժման ղեկավարությունը բոլոր սկզբունքային որոշումները կայացրել էԱզատության հրապարակից ազդակներ ստանալով կամ նույնիսկ հենց հրապարակում` ժողովրդի հետ միասին:

Հասարակության սուբյեկտությունը կանխորոշեց շարժման ժողովրդավարական բնույթը, ինչը հնարավորություն տվեց Երրորդ հանրապետության հիմքում դնել ժողովրդավարության, ազատականության գաղափարները: Երբ այսօր արձանագրում ենք, որ իշխանությունները շեղվել են 88-ի ուղեգծից, առաջին հերթին` նկատի ունենք նրանց հրաժարումը ժողովրդավարության և ազատականության արժեքներից:

Շարժման երկրորդ առանձնահատկությունը դրա կառավարման արդյունավետ մեխանիզմն էր, ինչի շնորհիվ Խորհրդային Հայաստանում երկիշխանություն առաջացավառնվազն 1989-ի մայիսից: «Ղարաբաղ» կոմիտեն իրական այլընտրանք էր կոմունիստական իշխանությանը քաղաքական, արժեքային և ինստիտուցիոնալ մակարդակներում: Իրական այլընտրանքի կարևոր հատկանիշըքաղաքական հաղթանակի հասնելն է բացառապես սահմանադրական, լեգալ ճանապարհով: Պատահական չէ, որ համազգային շարժումը կոմկուսին հաղթեց Գերագույն խորհրդի 1990թ-ի մայիսի ընտրություններում խորհրդային օրենսդրության և ընտրական համակարգի տառին և ոգուն համապատասխան: Դա մեծապես լեգիտիմացրեց ՀՀՇ-ի հաղթանակը անգամ Մոսկվայի աչքերում: Եվ վերջապես` 88-ը ցույց տվեց, որ քաղաքական գործընթացը հաջողության է հասնում, երբ ձևավորում է համաշխարհային համատեքստին համահունչ քաղաքական օրակարգ:

«Ղարաբաղ» կոմիտեին, այնուհետև ՀՀՇ-ին հաջողվեց հաղթահարել ազգային էգոիզմը և համազգային շարժումը դիտարկել ԽՍՀՄ ժողովրդավարական շարժման, արևելաեվրոպական երկրների դեմոկրատիզացիայի համատեքստում: Պատահական չէ, որ համազգային շարժումը վայելում էր միջազգային հուժկու աջակցությունմիևնույն ժամանակ, որպես արտաքին քաղաքականության կենցեպտ առաջարկելով «երրորդ ուժի բացառման» սկզբունքը: Այս երեք կարևոր սկզբունքները 88-ի շարժումը բացառիկ դարձրեցին ոչ միայն մեր ժողովրդի պատմության, այլ ԽՍՀՄ ժողովրդավարական շարժման մեջ:

Spread the love