Ռոբերտ Քոչարյանը շփվել է նույնիսկ իր դեմ Հաագայի դատարան դիմելու կողմնակից Դավիթ Շահնազարյանի հետ

- in Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցնող 10 տարիներին այդպես էլ հնարավոր չեղավ երեք նախագահներին գոնե Հայաստանի համար կենսական միջոցառումների ժամանակ միասին տեսնել: Տևական ընդմիջումից հետո նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Ստեփանակերտում Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությանը:

Նա, ինչպես պատմում են մասնակիցները, եղել է բավականին անկաշկանդ, բարևել-խոսել, որպիսություն է հարցրել բոլորից, անգամ` իր երբեմնի ընդդիմախոս, իր առնչությամբ Հաագայի դատարան դիմելու կողմնակից Դավիթ Շահնազարյանից: Ինչպե՞ս գտաք Ռոբերտ Քոչարյանին, բավականին ժամանակ նա գրեթե շփում չուներ քաղաքական իսթեբլիշմենթի հետ՝ հարցրինք տոնակատարության մասնակից, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանին։

«Նրա քայլը գնահատեցի խիստ դրական, հետաքրքրվեցինք միմյանց որպիսությամբ։ Կարծում եմՇարժման հետ կապված հարցերում բոլորը պետք է քարն իրենց փեշից թափ տան ու մեկտեղվեն։ Ես հույս ունեմ մի օր դա կլինի»: Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես հրավիրված է եղել Ղարաբաղ, բայց չի մեկնել, անգամ չի մասնակցել Ազատության հրապարակում ՀԱԿ-ի կազմակերպած միջոցառմանը:

Հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանն այդ օրը չէր մեկնել Ղարաբաղ, ինչպես մյուսները, նախագահական մեր աղբյուրներն ասացին. «Տոնակատարության ֆորմատը որոշվել է հետևյալ կերպ. հիմնական միջոցառումները կլինեն Ղարաբաղումպարգևատրումներ, մեծ շուքով համերգ Ստեփանակերտի հրապարակում, իսկ Սերժ Սարգսյանը հանդես կգա ուղերձով, որը, ի դեպ, հասավ իր նպատակին` բոլոր առումներով. Ադրբեջանի ԱԳՆ-ն շատ ցավոտ արձագանքեց դրան»: