Ռուսական կապրիզներ. «Աէրոֆլոտ»-ը նոր խնդիրների առաջ է կանգնեցրել ուղևորներին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նոր խնդիրների առաջ է կանգնեցրել ուղևորներին` կրճատելով ձեռքի ուղեբեռում անվճար տեղափոխվող իրերի քանակը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուղևորները փետրվարի 15-ից հետո այլևս չեն կարողանում ձեռքի ուղեբեռով անվճար տեղափոխել բջջային հեռախոսներ, նոթբուքեր, լուսանկարչական ապարատներ, տեսախցիկներ, անձրևանոցներ, թղթապանակներ:

Ավիաընկերության սահմանած նոր կարգերից հիմնականում դժգոհում են գործուղման նպատակով մեկնողներըօպերատորները, լուսանկարիչները և այլք: Այս օրենքը ուժի մեջ է մտել անցած տարվա նոյեմբերի 5-ից, և այն վերաբերում է բացառապես ռուսական ավիաընկերություններին: Դրանցով մեկ ուղեբեռի առավելագույն քաշը կարող է լինել 32 կգ իսկ ձեռքի ուղեբեռը 10 կգ: Այս որոշումը տարածվելու է նաև Հայաստանի քաղաքացիների վրա»:

Spread the love