Ռուսաստանը ուղղեց իր սխալը

Russia

«168 ժամ» թերթը գրում է. ««Առանց փոխզիջումների, որին այսօր կողմերը պատրաստ չեն, հակամարտությունը չի կարող կարգավորվել: Երկու կողմից էլ պետք է լինեն ցավոտ զիջումներ: Այդ մասին բազմիցս եմ խոսել, որ անհնար է կարգավորում, եթե Հայաստանը պատրաստ չէ որոշ շրջաններ հանձնել, իսկ Ադրբեջանը` ճանաչել ԼՂ անկախությունը:

ԼՂ-ն ինքնորոշվել է, և հակված չեմ մտածել, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ կարող է լինել Ադրբեջանի կազմում, իրավական տեսանկյունից կասկածելի է, որ ԼՂ-ն նույնիսկ մեկ օր է եղել Ադրբեջանի կազմում: Այնպես որ, այդ պահանջից Ադրբեջանը պետք է հրաժարվի, դա հնարավոր չէ»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը:

Խոսելով Ռուսաստանի միջնորդական ջանքերից` ռուս խորհրդարանականը նշել է, որ Ռուսաստանը՝ որպես այս հակամարտությունում մշտապես ջանքեր ներդրած միջնորդ, ներկայումս էլ անում է հնարավորը հակամարտության սրացում թույլ չտալու և կողմերի միջև ռազմական հավասարակշռությունը պահպանելու նպատակով:

Ըստ նրա՝ հայկական հասարակության համար խնդիր էր Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքը, որն Ադրբեջանին տրվել էր ԼՂ հակամարտության գոտում չկիրառելու պայմանով, սակայն Ադրբեջանը խախտեց այդ պայմանն ապրիլյան պատերազմի ընթացքում, որից հետո Ռուսաստանը փոխեց իր քաղաքականությունը, ուղղեց իր սխալը՝ վերականգնելով ռազմական հավասարակշռությունը կողմերի միջև:

Նա վստահ է՝ ցանկացած սպառազինություն, որ վաճառվում է Ադրբեջանին, հակազդման միջոց ունի Հայաստանի կողմից»:

Spread the love