Ռուսաստանը սկսել է արտաքսել «օրենքով գողերին»

- in Հասարակություն
Orenqov goxer

Չեչեն հեղինակություն Համզաթ Գաստամիրովի կլանից Թիմուր Դիկին իր մեքենայի մեջ սպանվել է այն բանից հետո, երբ վիրավորել էր «օրենքով գող» Նադիր Սալիֆովին (Գուլի) և տեղադրել տեսագրությունը համացանցում։

«Ես Թիմուր Վայրին եմ, Թիմուր Կատաղածը և Թիմուր Խելագարը, այժմ կապում եմ կոշիկիս կապիչներն ու գալիս քեզ հարված տալու։ Ու՞մ տեղն ես քեզ դրել։ Գուլի-գուլի, մանուկ հասակում ես այդպես կանչում էի հնդկահավերին»,-ասել է Թիմուրը տեսագրությունում։

ԶԼՄ-ները կարծում են, որ Գուլին նրան սպանելով է պատասխանել վիրավորանքին։

Գուլին հավակնում է հետխորհրդային տարածքում №1 օրենքով գողի տեղին։ «Պաշտոնի» համար պայքարում են հին և նոր գողական սերունդների մի քանի անձիք։ Քրեական աշխարհի առավել ազդեցիկ ֆիգուրներ են համարվում Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլի), Զախարի Քալաշովը (Շաքրո Մոլոդոյ), Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես), Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Թբիլիսկին կամ Օսետրինա-ավագը) և Տարիել Օնիանին (Տարո)։

Ռուսաստանը սկսել է արտաքսել «օրենքով գողերին», գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։ Նշվում է, որ յուրաքանչյուր «քրեական հեղինակության» արտաքսման մասին որոշումն ընդունել է անձամբ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։

Պարբերականի տեղեկություններով, որը հղում է անում ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչությանը, այժմ երկրից պատրաստում են Վրաստան արտաքսել 51-ամյա Ասլան Կոբուլաձեի Սուլիկո Շարիկաձեին, իսկ 43-ամյա Կամչիբեկ Կոլբաևին կուղարկեն Ղրղզստան։

Մինչ այդ, Ռուսաստանից Վրաստան էր արտաքսվել Բաչուկա Պաչուլիան (Պոնտիյսկի), իսկ Ադրբեջան՝ Դադաշ Բակինսկին։

«Օրենքով գողերին» հաճախ ձերբակալում են խարդախության, թմրանյութերի վաճառքի և պահման համար։ Նրանք ազատազրկվում են, իսկ պատժաժամկետի ավարտից հետո հարկադիր արտաքսվում։

Որոշ տվյալներով՝ ներկայում Ռուսաստանում ակտիվ են 432 «օրենքով գողեր»։ Նրանցից ազատության մեջ է 318-ը, 114-ը՝ բանտարկված է, 31-ը գտնվում է քննության ներքո, 19-ը՝ հետախուզման մեջ։ Քրեական հեղինակությունների շարքում գերակշռում են Վրաստանի քաղաքացիները (242)։ Նրանց թվում կան նաև ռուսներ (51), հայեր (30), եզդիներ (26), ադրբեջանցիներ (16), աբխազներ (10), չեչեններ (8), հրեաներ (7)։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...