Սաակաշվիլին Վրաստանում իր նախկին կուսակցությանը խորհուրդ է տվել

- in Հասարակություն
Saakashvili

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին իր նախկին «Ազգային միասնական շարժում» կուսակցության անդամներին խորհուրդ է տվել համագործակցել այլ ընդդիմադիրների հետ և մեկ միասնական թեկնածու առաջադրել ընտրություններին։

Սաակաշվիլիի խոսքերով՝ կուսակցությունը պետք է եռամսյա բանավեճեր կազմակերպի «և արդյունքում առաջադրի այն մարդուն, ով ամենաբարձր վարկանիշը կունենա»։

Վրաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2018 թվականի աշնանը։ Այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել ներկայիս նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ինչպես նաև ընդդիմադիրներ՝ Նինո Բուրջանաձեն և Շալվա Նաթելաշվիլին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20