Այս շաբաթավերջին խորհրդարանը վստահաբար կընտրի Հայաստանի չորրորդ նախագահին, իսկ Արմեն Սարգսյանն այդ իրադարձությունից առաջ, ըստ էության, ծրագրային հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:

Ըստ երևույթին, նախագահի թեկնածուի պաշտոնական կարգավիճակն ավելի օֆիցիոզ է դարձրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի խոսքը, և նա հարցազրույցի հենց մեկնարկում խմբագրել է իր նախկին ելույթներից մեկըասելով, թե Չորրորդ հանրապետության մասին խոսել է ալեգորիկ ձևով և, որ ինքը հավակնում է Երրորդ հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնին: Ծավալուն հարցազրույցում կան ուշագրավ դրվագներ, բազմաշերտ ակնարկներ, սակայն հատկապես կարևորում ենք այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանն, ըստ էության, բացահայտել է նոր նախագահի կերպարի քաղաքական բովանդակությունը, իսկ ավելի ստույգ իր ապագա իշխանության երկու հիմնական բանալիները:

«Բնական է, որ վարչական մեծ ուժը կենտրոնանալու է կառավարությունում, սակայն կա նաև այլ ձև ղեկավարելու, որի համար պարզ բառ կարող եմ օգտագործել՝ «առաջնորդել»։ Առաջնորդել կարող ես գաղափարով, տեսլականով, սեփական օրինակով, քո կարծիքով և վերաբերմունքով, նաև օգտագործելով այն լծակները, որոնք Սահմանադրության մեջ են և տրված են նախագահին, որոնք բազմաթիվ են: Նախագահը կարող է չհամաձայնել այս կամ այն համաձայնագրի հետ, ստորագրել այն, թե ոչ՝ դրանով համապատասխան վերաբերմունք ցուցաբերելով»,- «Ազատության» եթերում ասել է Արմեն Սարգսյանը:

Նա փաստորեն հասկացրել, որ մտադիր է սահմանել, բանաձևել նոր իշխանության գործունեության բարոյա-քաղաքական նշաձողը, կատարել, այսպես կոչված, արբիտրի դեր: Գուցե Արմեն Սարգսյանի խոսքերը գեղեցիկ ձևակերպումներ հնչեին, եթե չլինեին շատ կարևոր, էական հանգամանքներ: Առաջինըիշխանության նկատմամբ հասարակության տոտալ անվստահությունն է և այս համատեքստում համակարգի հետ չնույնացող նախագահը կարող է հանրային որոշակի սպասումներ ծնել և դրանք կապիտալիզացնել վերածելով ազդեցության իշխանության ներսում:

Արմեն Սարգսյանին գոնե պաշտոնավարման առաջին շրջանում օբյեկտիվորեն անհրաժեշտ է հասարակության սուբյեկտության մեծացումը, ինչի մասին երեկ թափանցիկ ակնարկել է նախագահի թեկնածուն: Նա խոստովանում է, որ կառավարման նոր համակարգում որոշումների կայացման գործընթացում փոքր է նախագահի ազդեցությունը, բայց նաև հավելում է, որ հանրությունը սխալ է փնտրելու բոլոր այն որոշումներում, որոնք կայացվել են ի հեճուկս նախագահի ցանկության: Իհարկե, հեռու ենք այն պարզունակ մտայնությությունից, թե Արմեն Սարգսյանը հասարակության հնարավոր աջակցությունն օգտագործելու էերկրում արմատական փոփոխություններ նախաձեռնելու համար: Երեկվա հարցազրույցի մի քանի դրվագով նախագահի թեկնածուն բացահայտեց իր համակարգային հավատարմությունն անգամ դիվանագիտական հաղթանակ որակելով Հայաստանի եվրասիական ընտրությունը:

Այս համատեքստում ավելի շատ հակված ենք ենթադրել, որ Սերժ Սարգսյանը, գոնե կարճաժամկետ հեռանկարում, խրախուսելու է նոր նախագահի պոպուլյարությունըայդ գործոնը համակարգային նոր ֆիլտրվումներին, վերադասավորումներին ծառայեցնելու նպատակով: Արմեն Սարգսյանը երեկ հստակ հասկացրեց նաև, որ ամբողջովին հասկացել է Հայաստանի իշխանության հիմքաստեղծ փիլիսոփայությունը, իշխանությունում «բաժնեմաս» ունենալու գինը նա լինելու է ԼՂ կարգավորման գործընթացի ակտիվ մասնակից:

Չորրորդ նախագահի թեկնածուն անգամ չբացառեց այն տարբերակը, որ կարող է լինել Հայաստանի առաջին բանակցողկախված որոշակի հանգամանքներից: Արցախյան «փաթեթը» ամենակարևոր գործոնն է, որ իշխանության որևէ գործչի տալիս է հայաստանյան համակարգի «պոլիտբյուրոյում» հայտնվելու ուղեգիր: Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին տվել է իրական իշխանությանը ինտեգրվելու բանալին: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ հետապրիլյան իշխանությունն ունենալու է ազդեցության ևս մեկ կենտրոն Արմեն Սարգսյանի դեմքով:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •