Սերժ Սարգսյանին մատուցած մեծ ծառայությունը չկարողացավ փրկել Արթուր Բաղդասարյանին

Arthur Baghdasaryan

«Այսօր մենք ունենք չքավոր, կռացած, հայրենիքից հույսն ու հավատը կտրած հասարակություն»,- «Հայկական վերածննդից» ՕԵԿ վերանվանված կուսակցության այսօրվա համագումարում հայտարարել է Արթուր Բաղդասարյանը:

Ընդամենը մի քանի տարի առաջ իշխանության պատուհաններից Հայաստանը Բաղդասարյանի աչքերին լուսավոր մի երկիր էր թվում: Բաղդասարյանի աչքերը բացվել ենիշխանությունից, խորհրդարանից դուրս մղվելու հետևանքով և այսօրվա «կռացած» համագումարի համատեքստում նրա գնահատականները դարձել են ընդդիմադիր. ՕԵԿ նախագահը վերջապես հասկացել է, որ Հայաստանում մրցակցությունը փողի և շատ փողի միջև է, ոչ թե գաղափարախոսությունների: Փող, գուցե շատ փող ունի նաև Արթուր Բաղդասարյանը, բայց նույնիսկ դա 2017-ի խորհրդարանական ընտրություններում չփրկեց նրան:

Սոցիալ-պոպուլիզմըզուգորդված իշխանատենչությամբ, լյումպենին սիրաշահելու մարտավարությամբ, անսպառ լիմիտ չունի, մանավանդ, որ լյումպենի համար ավելի խարիզմատիկ, փողատեր, ընկալելի «արքա» կա Գագիկ Ծառուկյանի դեմքով, ով, ի դեպ, հասարակության հետ հարաբերություններում շատ ավելի անկեղծ է և երբեք հանդես չի գալիս պսևդոգաղափարական դիրքերից:

Արթուր Բաղդասարյանն իրավացի էընտրություններն ու քաղաքականությունը Հայաստանում վերածվել են աճուրդի, սակայն նա «մոռանում» է խոստովանել, որ այս իրավիճակի գլխավոր դերակատարներից մեկն է, կոմֆորմիզմի սիմվոլը, ով գաղափարական քողածածկույթով քաղաքական բորսայի էր վերածել կոալիցիա-ընդդիմություն միջակայքը նպաստելով Հայաստանում քաղաքականություն կոչվածի տոտալ վարկաբեկմանը:

Նույնիսկ 2008-ին Սերժ Սարգսյանին մատուցած մեծ ծառայությունը չկարողացավ փրկել Արթուր Բաղդասարյանին: Խորհրդարանական ընտրություններից առաջ նա նույնիսկ փոխեց կուսակցության անունը, բաց չկարողացավ ազատվել անցյալի բեռից, ճակատագրի, ի վերջոռացիոնալ քաղաքականության հարվածից: Բաղդասարյանի շրջապատում այսօր որոշել են ազատվել «բեխեր» ՀՎԿ անունից դարձյալ ապավինելով «խերոտ» ՕԵԿ-ին: ՕԵԿ-ը վերադառնում է, բայց «կռացած» ու անգործունակառանց շարքերի, դաշնակիցների, նույնիսկ քննադատների:

Spread the love