Սերժ Սարգսյանի մոտ քաղաքական «ռոմանտիկայի» փուլն անցել է

- in Կարծիք
Serj Sargsyan

Մարտի 2-ին նշանակված Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությունները մի փոքր ինտիգ ունեին` «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը:

Ցանկացած պարագայումԱրմեն Սարգսյանն ընտրվելու է Հայաստանի նախագահ, սակայն առաջին փուլում դա հնարավոր է բացառապես «Ծառուկյան դաշինք» խմբակցության կամ գոնե նրա 14 պատգամավորի աջակցության պարագայում:

Հայկական պառլամենտարիզմն, իհարկե, կշահեր, եթե նախագահի ընտրությունը «հեշտ» չլիներ, ինչը գուցե ֆորմալ առումով վկայեր ԱԺ-ում «ընդդիմության պատկառելի ներկայության» մասին: Վերջին ձևակերպումը Սերժ Սարգսյանինն է, որը նա արել է խորհրդարանական ընտրություններին հաջորդած ուղերձի ժամանակ: Ինքնին հասկանալի է, որ այդ օրերի տեքստերը հիմնականում հասցեագրված էին միջազգային հանրությանը, որի ականջները շոյվում էին «ընդդիմության պատկառելի ներկայության» մասին տոլերանտ արտահայտություններից:

Սակայն Սերժ Սարգսյանի մոտ քաղաքական «ռոմանտիկայի» փուլն անցել է, մանավանդ, որ իշխանության վերարտադրության նրա ծրագրի շուրջ առկա է միջազգային լայն կոնսենսուս: Հիմա Սերժ Սարգսյանին անհրաժեշտ են «ազգային համերաշխության» դրսևորումներսեփական ծրագրերի ներքին լեգիտիմությունն ամրապնդելու, իր հեռացումը պահանջող ուժերին մարգինալացնելու նպատակով: Արմեն Սարգսյանի ընտրությունը գլխավոր փորձարկումն է «ազգային համերաշխության» մոդելը վարչապետի ընտրություններում կիրարկելուց առաջ:

Ստացվեց. երեկ վերջին ինտրիգը վերացրեց Գագիկ Ծառուկյանը, ով հայտարարեց, թե իր խմբակցությունը սատարելու է Արմեն Սարգսյանի թեկնածությունը: «Ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, գիտեմ նրա մոտեցումները, նրա տեսակետները, նրա պատրաստակամությունը: Նա հանդիպել է քաղաքական ուժերի հետ, կրթական, մշակութային, հասարակական շրջանակների հետ և բոլորին ներկայացրել է, որ պետք է դադարեցնի արտագաղթը, ներգաղթ սկսի, ներդրումներ բերի: Նա ասում է այն, ինչը մեր ցանկությունն է, մեր նպատակն է»,- ասել է Ծառուկյանը՝ ընդգծելով, որ պետք է հնարավորություն տալ Արմեն Սարգսյանին:

Ուշագրավ է, որ Ծառուկյանի նշած գործառույթներից որևէ մեկն ուղղակի առնչություն չունի չորրորդ նախագահի սահմանադրական լիազորությունների հետ: Սակայն դա մանրուք է, որովհետև Ծառուկյանը ժողովրդական լեզվով կարողացել է մոտիվացնել Սերժ Սարգսյանի «ազգային համերաշխության» բանաձևը:

Երեկ Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանին իր քաղաքական համախոհությունը հայտնելով, արդյունավետ «հարվածներ» է կատարել ՀՀԿ-ի և Կարեն Կարապետյանի «դարպասներին»: Իր կուսակիցների հետ խոսելով Արմեն Սարգսյանի մասինգործարարն ասել է. «Այնպես որ, ես նույնպես ձեր հետ համաձայն եմ, ոնց որ ես եմ մտածում՝ դուք եք մտածում, ինքը որևիցե կուսակցության անդամ չի, միայն ու միայն մնում է, որ նա իր էդ ստեղծած անունն ու հեղինակությունը, որ մինչև այսօր դա ունի, պահի և պահպանի, կրկնապատկի և եռապատկի»: Այլ խոսքով Ծառուկյանը Արմեն Սարգսյանին հորդորել է Կարեն Կարապետյան չդառնալհասկացնելով, որ Հանրապետականի հետ նույնացումը հավասարազոր է հեղինակության կորստին: Ծառուկյանը միտումնավոր կամ ակամայից բացահայտել է այն «առաքելությունը», որ Սերժ Սարգսյանն ուրվագծել է Արմեն Սարգսյանի համար: Սակայն վերադառնանք նախագահի ընտրությանը կամ ավելի ստույգ «ազգային համերաշխության» մոդելին, որը վերջնականապես ոչնչացնելու է հայկական պառլամենտարիզմը` խորհրդարանական կառավարման արշալույսին:

Ստացվում է` Արմեն Սարգսյանը նախագահ է ընտրվելու 96 կողմ- 9 դեմ ձայների հարաբերակցությամբ, ինչն ուղղակի նվաստացուցիչ ցուցանիշ է խորհրդարանի համար, որովհետև բացահայտում է դրա քաղաքական չգոյությունը փաստող միատարրությունը:

«Ազգային համերաշխությունն», ըստ էության, կոնսենսուս էպառլամենտարիզմը վերացնելու, Սերժ Սարգսյանի նոր անձնակենտրոն իշխանության շուրջ: Սա «ազգային համերաշխության» փակուղի է առանց ելքի: Ընդ որում«ելք» բառը, տվյալ դեպքում, միանգամայն տեղին է օգտագործել չակերտներով և առանց դրանց:

Please follow and like us:
18642