Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կախված է ՀՀ քաղաքացիներից

- in Հասարակություն
nikol-pashinyan

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հատկապես վերջին նիստերի ժամանակ քննարկված հարցերի օրակարգի կոնտեքստում ընդգծվում էր մի բան, որ տեղի է ունենում լիազորությունների գերկենտրոնացում վարչապետի շուրջ:

«Սա շատ լուրջ վտանգներ է ստեղծում Հայաստանի հետագա քաղաքական իրավիճակի համար»,- ասաց նա և հավելեց, թե այս խնդիրը լրջորեն մտահոգում է իրենց:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ փետրվարի 16-ին իրենք արտահերթ նիստ են հրավիրել՝ կապված թանկացումների հետ, սակայն վստահ չէ, որ ՀՀԿ-ը կներկայանա նիստին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20