Վարչապետին կից «մոնստր» կառույց է ստեղծվելու. Ով է ղեկավարելու այն

- in Մամուլ
Hovhannes Hovsepyan

Հրապարակ թերթի տեղեկություններով` բավական «տպավորիչ» կառույց է դառնալու նախագահի այսօրվա վերահսկողական ծառայության «բազայի» վրա ստեղծվող՝ վարչապետին առընթեր պետական վերահսկողական ծառայությունը:

Ընդլայնվելու է ոչ միայն աշխատակազմը, այլեւ «լինելու» են տեղակալներ, «որոնց պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու է վարչապետը` կառույցի ղեկավարի առաջարկությամբ»:

Ավելինկառույցն ընդարձակվելու է մի քանի այլ վերահսկողական ծառայությունների հաշվին նախագահի, վարչապետի, ԿՌՈՒ-ի մի մասի ու որոշ այլ կառույցների: Միայն պաշտպանության նախարարության ներքին աուդիտի վարչությունը չի ներառվել այս կառույցի մեջ: Ով է ղեկավարելու ընդլայնված, գրեթե «մոնստր» կառույցը՝ առայժմ չեն հայտարարում, թեեւ ակնհայտ է, որ դա լինելու է Հովհաննես Հովսեփյանը՝ նախագահի վերահսկողականի երկարամյա ղեկավարը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20