Տարաձայնություններ ունեցել ենք նախքան կոալիցիա կազմելը

- in Հասարակություն
HYD

Նախքան կոալիցիա կազմելը տարաձայնություններ գոյություն ունեին, լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ռեյտինգային ընտրակարգի շուրջ ՀՀԿ-ի հետ ունեցած տարաձայնությունների մասին։

«Մենք այս հարցը երբեք մեր օրակարգից չենք հանել։ Անկախ նրանից, որ գիտեինք՝ Հանրապետական կուսակցությունը դրան դեմ էր, մենք շարունակում ենք մեր մտահոգություններն արտահայտել այդ ուղղությամբ», – նշեց նա։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20