Տարոն Մարգարյանը որոշել է պարգևատրե՞լ ավագանու նիստի ՀՀԿ-ական «հերոսներին»

- in Մամուլ
Taron Margaryan

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը պարզապես մսխում է համայնքային բյուջեի միջոցները` ծախսելով գումարներն ամենաանիմաստ նպատակներով:

«Ժողովուրդ» օրաթերթը նաև պարզեց, որ միայն աշխատակիցների պարգևատրման գծով ծախսերը կազմել են 639 մլն 212 հազար 300 հազար դրամ: Իսկ այս տարվա բյուջեով այդ նպատակով ծախսվելու է 700 մլն դրամ:

Դժվար չէ ենթադրել` Տարոն Մարգարյանն ըստ արժանվույն կգնահատի ավագանու հայտնի նիստին «դեմն առեք, շուտ» հրահանգով ընդդիմադիր ավագանիների առաջը կտրած, հետո լրագրողների գործունեությունը խոչընդոտած իր ենթականերին:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը ավագանու նիստում կատարված միջադեպի վերաբերյալ երեկ զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Նա չի բացառել այս գործի նախաքննությունը քննչական կոմիտեից հատուկ քննչական ծառայություն տեղափոխելու տարբերակը:

«Եթե քննության ընթացքում հիմքեր ձեռք բերվեն ՀՔԾ ենթակայության սուբյեկտի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ, այդ պահին կլուծվի քննչական ենթակայության հարցը»,- ասել է դատախազը»:

Spread the love