Տետ-ա-տետ հանդիպում Արմեն Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև. «Ծառուկյան» դաշինքը կսատարի՞ նախագահի թեկնածուին

Gagik Tsarukyan

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցյալ շաբաթավերջին տեղի է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը։

Հանդիպումն անցել է բավական ջերմ մթնոլորտում։ Մեր աղբյուրները հաստատում են, որ «Ծառուկյան» դաշինքը մոտ ապագայում հայտարարելու է Արմեն Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնում սատարելու մասին»։

Spread the love