Levon Ter-Petrosyan

ԽՍՀՄ ճգնաժամի ֆոնին համազգային շարժումներ ծավալվեցին նաև հարևան Վրաստանում և Ադրբեջանում: Սակայն համազգային շարժումների որակական տարբերությունն էական էր, ինչի հետևանքով 90-ականների սկզբին Հայաստանում ձևավորվեց էֆեկտիվ պետական համակարգ, որը կարողացավ հաղթանակ տանել արցախյան պատերազմում, իսկ Ադրբեջանն ու Վրաստանը պարտություններ կրեցին պատերազմներում` մխրճվելով քաղաքացիական պատերազմների և անկայունության հորձանուտում:

Էլչիբեյն ու Գամսախուրդիան սովետական դիսիդենտներ են եղել, սակայն 1988-90թթ-ին նրանց այդպես էլ չհաջողվեց իրենց շուրջ ձևավորել, ըստ էության, համազգային շարժումներ: Դրան խանգարեինմի կողմից, Էլչիբեյի ու Գամսախուրդիայի դիսիդենտական բարդույթները, որոնք շատ արագ փոխակերպվեցին վոժդիզմի, մյուս կողմից վրացական և ադրբեջանական շարժումների աշխարհայացքային սահմանափակված ու թյունը, դրանց օրակարգերի և համաշխարհային համատեքստի աններդաշնակությունը: ՀՀՇ-ն հիրավի շեշտը դնում էր ժողովրդավարական բարեփոխումների վրա, զվիադիստների համար գաղափարական ակունք էր Վրաստանի առաջին հանրապետությունը, իսկ Էլչիբեյի կուռքը Քեմալ Աթաթուրքին էր:

Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ն և վրացական շարժման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիայի ազգայնական ճակատը իշխանության եկան գրեթե զուգահեռաբար` խորհրդային օրենսդրության շրջականերում հաղթանակ տանելով Գերագույն խորհրդի ընտրություններում: Երկու գործիչներն էլ նախ ընտրվեցին Գերագույն խորհրդի, ապա երկրի նախագահներ, սակայն միանգամայն տարբեր եղան երկու առաջնորդների վարքագծերը: Հակակայսերական հռետորաբանությամբ աչքի ընկնող Գամսախուրդիան բացահայտ առճակատման գնաց Մոսկվայի հետ, բայց դա սովետական նախկին դիսիդենտին չխանգարեց, որպեսզի նա ընդունի մոսկովյան ԳԿՉՊ-ի նվաստացուցիչ պահանջները: Զվիադն առավել անհավասարկշիռ գտնվեց հարավօսական խնդրում:

«Շուտով իմ 10․000 արծիվների հետ ես կլինեմ Ցխինվալիում, և կտեսնենք, թե Ցխինվալիի հանրությունը ինչ հանդիպում կկազմակերպի նրանց համար։ Մենք կոլորենք նրանց վիզը, հատկապես որ նման թույլ հակառակորդներ, ինչպիսիք են օսերը, դժվար չի լինի զսպել։ Վրաստանի կեսը կլինի այնտեղ, և այնտեղ կերևա, թե ում արյունը ամենից շատ կթափվի»,-1990-ի աշնանը խորհրդարանում հայտարարում էր Վրաստանի նորընտիր ղեկավար Զվիադ Գամսախուրդիանչնայած նրան, որ ամիսներ անց նրա հարսվօսակասն քաղաքականությունը ֆիասկո ապրեց: Գամսախուրդիայի իշխանությունը կառուցվում էր ոչ թե ժողովրդավարության, այլ օտարամերժության հենքով: 1990 թվականի դեկտեմբերի 6-ին անգլիական «Թայմս» պարբերականին տված հարցազրույցում Զվիադ Գամսախուրդիան հանդես է եկել նաև հակահայկական և հակաադրբեջանական ելույթներով։ Նա մասնավորապես ասել է․ «հայերն ու ադրբեջանցիները միասին հանդիսանում են Վրաստանի բնակչության 20 տոկոսը․ դա վտանգ է վրաց ազգի համար։ Նրանց մեծամասնությունը թշնամիներ են»:

Ագրեսիվ արտաքին և ներքին քաղաքականությունը ի վերջո արդեն 1991-ի սեպտեմբերին Վրաստանում հանգեցրեց քաղաքացիական բախումների, ինչի հետևանքով 1992-ի հունվարին Վրաստանի նախագահ Զվիադ Գամսախուրդիան ընտանիքով և շուրջ 100 հոգանոց զինված թիկնազորով հայտնվեց Հայաստանի սահմանի մոտ ու քաղաքական ապաստան խնդրեց Հայաստանի իշխանություններից։ Տեր-Պետրոսյանը բավականին շրջահայաց գտնվեցմի կողմից ընդառաջելով Գամսախուրդիային և մի քանի օրով նրան ապաստան տալով Հայաստանում, մյուս կողմից մերժելով քաղաքական ապաստանի և Վրաստանի ներքին գործերին խառնվելու վերջինիս խնդրանքը:

Մոտավորապես մեկ տարի ու մի քանի ամիս Ադրբեջանը նախագահեց ժողճակատի առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյը: Նա իշխանության եկավ ղարաբաղյան պատերազմի ալիքի վրա1992-ի հունիսի 7-ին, հոխորտաց լողանալ Սևանում, սակայն դարձավ Արցախում ադրբեջանական բանակի անփառունակ պարտությունների զոհը 1993-ի օգոստոսին ճողոպրելով Բաքվից:

Լևոն Տեր-Պետրոսյանը գերադասեց բաց առճակատման չգնալ Մոսկվայի հետ, Հայաստանի անկախության գործընթացն իրականություն դարձրեց խորհրդային օրենսդրության համաձայն, սակայն երբեք չնվաստացավ ԳԿՉՊ-ի եռօրյա դիկտատուրայի առաջ: Լևոն Տեր-Պետրոսյանը Բաքվում թեյախմության խոստում չտվեց, բայց ստիպեց, որ ոչ միայն Շուշիում, այլԱդրբեջանի Ղարաբաղից դուրս գտնվող յոթ շրջկենտրոններում խոնարհվեն Ադրբեջանի դրոշները:

88-ի շարժման հզոր էներգետիկայի շնորհիվ Տեր-Պետրոսյանին հաջողվեց ստեղծել երկարամյա էֆեկտիվ իշխանություն, որը կարողացավ հաղթանակ տանել արցախյան պատերազմում:

Ավաղ, Տեր-Պետրոսյանի իշխանությունը նույն հետևողականությունը չցուցաբերեց ներքին բարեփոխումների հարցում` 1998-ին ճանապարհ բացելով հայկական հակահեղափոխության հաղթանակի համար…

Spread the love