Քաղաքական գործիչները դիմում են Բակո Սահակյանին` Սերժ Սարգսյանի մոտ բարեխոսելու նպատակով

- in Կեղտոտ լվացք
hrant-margaryan

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

Այս լուրն ուշագրավ է Հայաստանի ներքաղաքական զարգացումների համատեքստում: Վերջին շրջանում մի չգրված օրինաչափություն է գործում: Արցախը դարձել է այն ճանապարհը, որի միջոցով նախկին պաշտոնյաները փորձում են «մեղքերի թողություն» ստանալ Սերժ Սարգսյանից կամ լուծել իրենց հուզող հարցերը: Բակո Սահակյանը դարձել է Սերժ Սարգսյանի շրջապատի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը և նրա խոսքը կշիռ ունի Հայաստանի գործող նախագահի համար:

Պատահական չէ, որ հայաստանցի պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները դիմում են Բակո ՍահակյանինՍերժ Սարգսյանի մոտ բարեխոսելու նպատակով: Նախկին պաշտոնյաների կամ օլիգարխների պարագայում Բակո Սահակյանի բարեխոսելու գինն Արցախում կատարվող ներդրումներն են, ընդ որում` դրանց համարժեքությունն ամենից լավ կարող է պարզել հենց Սերժ Սարգսյանը. նա բոլորից լավ գիտի, թե որ պաշտոնյան կամ օլիգարխն ինչքան հարստություն են դիզել հայաստանյան համակարգի ռեսուրսի հաշվին: ՀՅԴ պարագան մի փոքր այլ է. ավանդական կուսակցությունը քաղաքական սակարկության առարկա է դարձնում իր համահայկականությունը, Սփյուռքի գործոնը:

Հրանտ Մարգարյանին Արցախ տարել է թերևս հայաստանյան օրակարգըհատկապես, որ վերջին շաբաթներին ՀՅԴ վարքագծում ակնհայտ լարվածություն է նկատվում: Ըստ ամենայնի ՀՅԴ-ին անհանգստացնում է այն հանգամանքը, որ ապրիլյան զարգացումների համատեքստում կարող է կորցնել իր ազդեցությունը կամ նույնիսկ` պահանջարկվածությունը:

Խոսքը չի վերաբերում կոալիցիայում լինել-չլինելուն կամ նախարարական մեկ աթոռ ավել կամ պակաս ունենալուն: Հայաստանի քաղաքական դաշտի ազդեցիկ դերակատարներին հուզում է հեռանկարի հարցը: Ինքնին հասկանալի է, որ ապրիլին ներհամակարգային զարգացումներն ոչ թե ավարտվում, այլ նոր թափ են ստանում, ընդ որում` ավելի խորքային մակարդակում, միտված 2022-ի համատեքստին: ՀՅԴ-ին անհանգստացնում է հենց հեռանկարի անորոշությունը, մշուշը: Պատահական չէ, որ ռեյտինգային ընտրակարգի դեմ դաշնակցական «խռովությունը» շոշափում էր ոչ թե ընթացիկ քաղաքական խնդիր, այլ հարց, որն առավելապես վերաբերում է 2022-ի խորհրդարանական ընտրություններին:

ՀՅԴ-ին երկարաժամկետ երաշխիքներ են պետք, ավանդական կուսակցությունը ռեյտինգային ընտրակարգի թեմայով սրեց հարցըակնկալելով զիջումներ կամ հավաստիացումներ ՀՀԿ-ից, մանավանդ, որ խորհրդարանում ՀՅԴ յոթ ձայները ՀՀԿ-ի համար պահանջարկված են մարտ-մայիս ամիսներին. դրանից հետո ավանդական կուսակցության կշիռն ավելի է թուլանալու: Սակայն Սերժ Սարգսյանի մանևրելու ռեսուրսն անհամեմատ մեծ է ու պատահական չէ, որ ՀՀԿ-ն բավականին կտրուկ արտահայտվեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու ՀՅԴ առաջարկի վերաբերյալ հասկացնելով, որ զիջումների գնալու նույնիսկ ցանկություն չունի: Ահա, այս համատեքստում Հրանտ Մարգարյանը մեկնում է Արցախ` Բակո Սահակյանի հետ հանդիպման:

Դժվար է կանխատեսել, թե ինչ ավարտ կունենա Մարգարյանի «արցախյան» առաքելությունը, սակայն ՀՅԴ-ն կանգնած է լուրջ երկընտրանքի առջև: Հայաստանում գոյություն ունեցող կալիցիան դասական չէ և ձևավորված է, այսպես կոչված, «1+»-ի սկզբունքով, որտեղ միակ սուբյեկտը ՀՀԿ-ն է, իսկ ՀՅԴ-ին սպառնում է քաղաքական դիմազրկության և կցորդ դառնալու հեռանկարը:

Մյուս կողմիցվարչական ռեսուրսի և թեկուզև սահմանափակ իշխանության բացակայությունը ՀՅԴ-ին կարող են մղել քաղաքական լուսանցք, մանավանդ, որ դաշնակցականությունը լուրջ ճգնաժամ է ապրում նաև Սփյուռքում գաղափարական և ինստիտուցիոնալ առումով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20