Քաղաքական հաշվեհարդար է

- in Հասարակություն
JIRAYR SEFILYAN

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով փետրվարի 9-ի նիստին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում մեղադրողը հանդես եկավ մեղադրական ճառով:

Մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքը համարեց ապացուցված և փաստարկված: Ըստ այդմ, մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում, Գևորգ Սաֆարյանի համար՝ 4 տարի 6 ամսվա, Ներսես Պողոսյանի համար՝ 4 տարվա, Գալուստ Գրիգորյանի համար՝ 3 տարվա, Հրայր Թոփչյանի համար՝ 3 տարվա, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամսվա, Հովհաննես Պետրոսյանի համար՝ 2 տարվա ազատազրկում:

2006 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Ժիրայր Սեֆիլյանի հետ ազատազրկված Վարդան Մալխասյանը դատախազի այս պահանջը քաղաքական հաշվեհարդար է համարում։

Spread the love