ՔԱՔ-ը առնչություն չունի Երևանի ավագանիում տեղի ունեցած ակցիայի և նրա հետևանքների հետ

- in Հասարակություն
Sergey Danielyan

Քաղաքացիական ակտիվ քայլ շարժումը (ՔԱՔ) ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ այսօր Երևանի ավագանիում տեղի ունեցած ակցիայի և հետևանքների հետ առնչություն չունի։

«ՔԱՔ կուսակցությունը հայտարարում է, որ ոչ մի առնչություն չունի այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ակցիայի և նրա հետևանքների հետ»,- գրված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու նիստը սկանդալային ընթացք ստացավ: Երկիր Ծիրանիի անդամները կոյուղաջրեր լցրեցին նիստերի դահլիճի հատակին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ասելով, որ Նուբարաշեն թաղամասի բնակիչներից նվեր են բերել նրան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20