Ֆրանսիայում մահացել է ջազային ջութակահար Դիդիե Լոքվուդը

- in Մշակույթ
Jazz

Փետրվարի 18-ին կյանքի 63-րդ տարում Փարիզում վախճանվել Է ֆրանսիացի ջազային ջութակահար Դիդիե Լոքվուդը: Մահը վրա Է հասել սրտի նոպայի հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Agence France Presse-ը՝ հղում անելով Լոքվուդի երաժշտական գործակալի տվյալներին:

Իր մահվան նախօրյակին Լոքվուդը մեծ համերգ է տվել Փարիզի «Բալ Բլոմե» ջազային ակումբում՝ ներկայացնելով իր նոր խտասկավառակը: Ֆրանսիացի երաժիշտը շատ տասնամյակներ համարվել Է աշխարհի լավագույն ջազային ջութակարահարը:

2003 թվականին երաժիշտն ստացել Է պետական բարձրագույն պարգեւը՝ Պատվո լեգեոնի շքանշան: Նա նաեւ պարգեւատրվել Է «Վաստակի համար» շքանշանով, որը Ֆրանսիայում շնորհում են ինչպես գիտնականներին, այնպես Էլ մշակույթի ականավոր գործիչներին:

Դիդիե Լոքվուդը գրել Է երկու օպերա, ջութակի եւ նվագախմբի երկու կոնցերտ, դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտ, մի քանի քնարական պոեմ, մի քանի կինոֆիլմերի երաժշտություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20