10 հազար ռուբլի կորցրի, կյանք ձեռք բերեցի․ կործանված ինքնաթիռի հրաշքով ողջ մնացած ուղեւորը

- in Սոցիալական
rubli

Սոչիի բնակիչ Մաքսիմ Կոլոմեյցեվը հրաշքով ողջ է մնացել՝ վերջին պահին վերադարձնելով կործանված ԱՆ 148 ինքնաթիռի տոմսը։

«Վերջին վայրկյանին ավտոսրահում խնդիրներ առաջացան, ստիպված թռիչքս մեկ շաբաթով հետաձգեցի։ 10 հազար ռուբլի կորցրի՝ տոմսը հետ վերադարձնելիս, փոխարենը կյանք ձեռք բերեցի»,- գրել է նա սոցկայքում։

Նախօրեին Մաքսիմի 37-ամյակն էր, որոշել է ինքն իրեն նվեր անել՝ մեքենա գնալ։ Նույն օրը պետք է մեկներ Օրսկ՝ մեքենան վերցնելու, սակայն ավտոսրահից զանգահարել ու ասել են, որ միայն մեկ շաբաթից կկարողանան մեքենան վերցնել։

երբ Մաքսիմը ավելի ուշ իմացել է, որ ինքնաթիռը, որով պետք է թռչեր, կործանվել է, շոկի մեջ է ընկել։ Ասում է՝ ծննդյանս օրը նորից ծնվեցի։ Նա միակ ուղեւորն է, որ փրկվել է․․․

Фото НТВ.

Spread the love