ԱԳՆ-ի հաստիքների թիվն ավելանում է

- in Պաշտոնական
AGN

Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաստիքների թիվը 2018 թվականի ընթացքում կավելացվի 10-ով: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 15-ի նիստի օրակարգում:

2018 թվականի ՀՀ ԱԳՆ բյուջետային հայտի համաձայն՝ պետական բյուջեի Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմնի պահպանում ծրագրով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է լրացուցիչ 10 կցորդի հաստիքի համար գումար։

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 3-ի թիվ 692-Ն որոշմամբ սահմանված ՀՀ ԱԳՆ հաստիքային աշխատողների թվաքանակը 309-ից կդառնա 319 և կհամապատասխանեցվի 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի հաշվարկների հիմքում դրված թվաքանակին։

Spread the love