Ալավերդցի Վահագի դեմ ցուցմունք են կորզում դատապարտյալին սպառնալով

- in Մամուլ
cec

«Ժամանակ» թերթը գրում է. «Ալավերդիում հայտնի Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործով նախաքննական մարմինը այն աստիճան է լծվել գործին, որ չունենալով բավարար ապացույցներ՝ սկսել է տարբեր անձանցից, կալանավորներից, դատապարտյալներից սպառնալիքների միջոցով ապացույցներ, ցուցմունքներ կորզել։

Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը «Ժամանակ»-ին է տրամադրել «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Շահվերդյանի նամակը, որտեղ վերջինս պատմում է, թե ինչպես է քննիչն իրեն սպառնացել, փորձել կաշառել, որպեսզի նա ցուցմունք տա Վահագն Աբգարյանի դեմ։ Մինչդեռ նա Վահագն Աբգարյանին առհասարակ չի ճանաչում։

«Քննիչ Համբարյանը իմ նկատմամբ ճնշումներ է գործադրել։ Սկզբում սպառնալիքների միջոցով ստիպում էր ցուցմունք տալ քաղաքացի Վահագն Աբգարյանի նկատմամբ, այլապես իմ հանդեպ լրիվ շինծու մեղադրանք է առաջադրելու»,- գրել է նա»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20