ԱՄՆ-ն պատրաստվում է ստուգել մուտքի արտոնագիր ստանալ ցանկացողների սոցկայքերը

- in Սոցիալական
facebook mobile

ԱՄՆ պետդեպարտամենտը պատրաստվում է բոլոր նրանցից, ովքեր դիմում են ներկայացնում Միացյալ Նահանգների մուտքի արտոնագիր ստանալու համար, պահանջել սոցկայքերի հղումները։ Այս մասին հաղորդում է AP-ն։

«Բոլորը պետք է ներկայացնեն սոցկայքերում իրենց անունները, էլեկտրոնային փոստի նախկին հասցեներն ու հեռախոսահամարները՝ զգալիորեն ընդլայնելով պոտենցիալ ներգաղթյալներին և երկիր այցելուներին Թրամփի վարչակազմի մերժումների քանակը»,-տեղեկացնում է պարբերականը։

Նմանատիպ տեղեկություն նախկինում պահանջել են այն անձանցից, որոնց նկատմամբ վերահսկողության հավելյալ միջոցներ են կիրառվել՝ ահաբեկչական կազմակերպությունների վերահսկողության ներքո գտնվող տարածքներ այցելելու համար։ Նորամուծությունները կազդեն 710 հազար անձանց վրա, ովքեր ցանկանում են միգրացիոն մուտքի արտոնագիր ստանալ և 14 մլն անձանց վրա, ովքեր ցանկանում են աշխատելու կամ ուսման նպատակով մուտքի արտոնագիր ստանալ։

«Եթե պահանջները հավանության արժանանան կառավարման և բյուջեի հարցերով կենտրոնի կողմից, դիմորդից կպահանջվի նշել օգտահաշիվների անունները, որոնք նա կարող էր ունենալ վերջին 5 տարում։ Միայն դիվանագիտական կամ պաշտոնական մուտքի արտոնագրի համար դիմորդները կարող են զերծ մնալ այս պահանջից»,-ասվում է փաստաթղթում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...