Արմաշի հոգեբուժարանի պացիենտներն իրենց խնամելու համար կենսաթոշակի մի մասը տալիս են աշխատակիցներին

- in Սոցիալական
Dzerqer Socialakan

Մշտադիտարկումների ընթացքում Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում ներկայացվել են բողոքներ և տվյալներ, որ կենսաթոշակ ստացող պացիենտները կենսաթոշակի գումարի մի մասը տալիս են աշխատակիցներին՝ իրենց խնամելու համար:

Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցի արդյունքները ներկայացրեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենսաթոշակ տրամադրելու և այդ անձանց կողմից այն ինքնուրույն տնօրինելու մեխանիզմները: Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում ներկայացվել են բողոքներ և տվյալներ, որ խնդիրներ ունեցող և կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակի գումարի մի մասը պացիենտները տալիս են աշխատակիցներին՝ իրենց պահելու համար»-ասաց Թաթոյանը:

Այդ հարցով ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել գրություն: ՄԻՊ-ը հույս ունի՝ պարզապես ուսումնասիրություն է իրականացվելու:

«Մեր իրավասությունների սահմաններում մենք չունենք այն գործիքակազմը, որպեսզի ստուգումներ իրականացնենք: Եվ լուծումն ապահովել ենք այդպես»,-նշեց նա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20