Արմեն Գևորգյանը՝ փոխվարչապետ

- in Մամուլ
Armen Gevorgyan

«Փաստ» օրաթերթը գրում է. Ապրիլի 9–ից հետո նոր Սահմանադրությամբ մի քանի փոխվարչապետ կունենանք: Իշխանական վերնախավում քննարկվում է նախագահի աշխատակազմի ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հարցը:

«Փաստի» աղբյուրի վկայությամբ, արդեն որոշվել է՝ Արմեն Գևորգյանը կզբաղեցնի փոխվարչապետերից մեկի պաշտոնը:

Քննարկվում է նաև Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետ թողնելու հարցը, չնայած նրա «տակից տարան» կիսատ–պռատ իր նախարարությունը: Ըստ որոշ լուրերի՝ դաշնակցությունը ևս ուզում է իր կադրերից մեկին տեսնել այս պաշտոնում, սակայն դեռևս հստակ չէ, թե առաջիկայում ինչ ֆորմատով կոալիցիա կկազմվի:

Spread the love