Արմեն Սարգսյանը ամեն ինչ Սերժ Սարգսյանին զեկուցելու համար է արել. հանձնարարական է ունեցել

- in Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրվելուց հետո մտադիր չէ հանդիպումներ ունենալ քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, ինչպես դա արեց նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:

Փոխարենը, ըստ մեր աղբյուրների, Սերժ Սարգսյանն իր վարչապետության հարցի շուրջ քաղաքական շրջանակներում առկա տրամադրությունները փորձել է շոշափել հենց Արմեն Սարգսյանի միջոցով, երբ վերջինս հանդիպումներ էր ունենում հասարակության բոլոր շերտերի հետ:

Այլ կերպ ասածխորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ընթացքում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հանձնարարականով շոշափել է նաեւ վերջինիս վարչապետ դառնալու հեռանկարի մասով առկա տրամադրությունները: Նա հանդիպումների ժամանակ խոսակցություն է բացել այդ մասին, հարցրել այդ ուժերի կարծիքը` բնականաբար, ամեն ինչ Ս. Սարգսյանին զեկուցելու համար»:

Spread the love