Արմեն Սարգսյանը շնորհավորել է հայոց կանանց

- in Պաշտոնական

Կանանց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ, Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է հայոց կանանց՝ մայրերին, քույրերին, դուստրերին՝ մաղթելով նրանց առողջություն, հաջողություն, բարձր տրամադրություն, լավատեսություն, ամուր ու բարեկեցիկ ընտանիքներ, տեղեկացնում են Արմեն Սարգսյանի գրասենյակից։

Նշելով, կնոջ բացառիկ դերը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ, նա ցանկություն է հայտնել, որ կանայք ավելի մեծ դերակատարություն և մասնակցություն ունենան երկրի պետական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20