Արտակարգ դեպք՝ Աշտարակում. կոյուղու դիտահորի մեջ հայտնաբերվել է դեռևս չձևավորված մարդու պտուղ

- in Պաշտոնական
erexa

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան 24 շենքի բակում՝ կոյուղով անցնող դիտահորի մեջ, նորածնի դի կա։

Ոստիկանները պարզել են, որ նորածնի դին նշված դիտահորի մեջ հայտնաբերել են Աշտարակի քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները, ովքեր ահազանգ են ստացել, որ դիտահորը խցանված է։ Տեղում աշխատել է նաև դատական բժիշկը, ով հայտնել է, որ հայտնաբերվածը չձևավորված մարդու պտուղ է։

Աշտարակ քաղաքի Պռոշյան 24 շենքի բակում՝ կոյուղով անցնող դիտահորի մեջ քաղաքացիները մարտի 12-ին մարդու չձևավորված պտուղ են հայտնաբերել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ հայտնաբերվածը չձևավորված մարդու պտուղ է: «Արդեն հայտնի է պտղի մոր ինքնությունը:

Կատարվում է քննություն»,-տեղեկացրին ոստիկանությունից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20