Բելգիացիները միգրանտներին թաքցնում են ոստիկանությունից

- in Սոցիալական
Migracia

Անօրինական միգրանտներին աջակցելու նպատակով անցկացվող հանրային միջոցառումների կազմակերպիչները հոգ են տանում, որ ամեն գիշեր մոտ 500 աֆրիկացի ներգաղթյալներ ապաստան գտնեն սրտացավ բելգիացիների տներում:

Անօրինական ներգաղթյալների հանդիպման վայրն այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են նրանց անվճար տեղափոխել քաղաք, սնունդ կամ մահճակալ տրամադրել, Բրյուսելի «Maximilian Park»-ն է, և տեղական ոստիկանությունը բազմիցս փորձել է կանխել այդպիսի օգնության տրամադրումը, ինչը հանգեցրել է դիմադրության`բռնության դրսևորումներով:

Խնդիրը լուծելու նպատակով Միգրացիայի նախարարությունը նախապատրաստում է մի օրինագիծ, որը թույլ կտա ոստիկանությանը քրեական հետախուզություններ իրականացնել մասնավոր տներում, ինչպես նաև ձերբակալել և արտաքսել երկրից այն ապօրինի ներգաղթյալներին, որոնց մերժել են փախստականի կարգավիճակ տրամադրել:

Անօրինական միգրանտներին իրենց տներում թաքցնող քաղաքացիներին օրենքով պատասխանատվություն ենթարկել չի նախատեսվում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20