Գաբրիել Գարսիա Մարկես. Նամակ մահվանից առաջ

- in Մշակույթ

Եթե Աստված մի պահ մոռանար, որ ես հասարակ լաթե տիկնիկ եմ և տար ինձ ևս մի քիչ կյանք, հավանաբար ես չէի ասի այն ամենը, ինչ մտածում եմ: Ես ավելի շատ կմտածեի խոսելուց առաջ:

Ես քիչ կքնեի և շատ կերազեիգիտակցելով, որ փակ աչքերով մեր ամեն մի րոպեն վաթսուն վայրկյան լույսի կորուստ է:

Ես կչափեի իրերը ոչ թե դրանց արժեքով, այլ դրանց կարևորությամբ:

Ես կքայլեի, երբ ուրիշները կանգնած են, ես կարթնանայի, երբ ուրիշները քնած են և ես կլսեի, երբ ուրիշները խոսում են:

Իսկ ինչպե՜ս ես կվայելեի շոկոլադե պաղպաղակը:

Եթե Աստված ինձ մի քիչ կյանք տար, ես պարզ կհագնվեի և կնետվեի արևի առաջին իսկ ճառագայթների տակ՝ մերկացնելով ոչ միայն մարմինս, այլ նաև հոգիս:

Աստված իմ, եթե ես սիրտ ունենայի, ես կփակեի իմ ողջ ատելությունը սառույցի մեջ և կսպասեի մինչև արևը դուրս գա: Երազելով Վան Գոգի պես` ես կնկարեի աստղերի տակ, Բենեդետիի պոեզիայով և Սերրայի երգը կլիներ իմ սերենադը լուսնին:

Ես կջրեի վարդերը իմ արցունքներով` զգալու համար նրանց փշերի ծակոցն ու նրանց թերթիկների համբույրը: Աստված իմ, միայն եթե ես մի քիչ կյանք ունենայի…

Ես բաց չէի թողնի ոչ մի օր, առանց ասելու սիրելի մարդկանց, թե ինչքան եմ ես նրանց սիրում:

Ես կհամոզեի յուրաքանչյուր կնոջ ու տղամարդու, որ ես նրանց սիրում եմ և ես կապրեի սիրով սիրահարված:

Ես կապացուցեի մարդկանց, թե ինչպես են նրանք սխալվում կարծելով, որ ծերանալով այլևս չեն կարող սիրելառանց գիտակցելու, որ նրանք ծերանում են դադարելով սիրել:

Երեխային ես թևեր կտայի, բայց կթողնեի, որ նա ինքը սովորի թռչել:

Ծերերին ես կսովորեցնեի, որ մահը գալիս է ոչ թե ծերանալուց, այլ մոռանալուց:

Ես այնքա՜ն շատ բան եմ սովորել ձեզանից, մարդիկ:

Ես իմացա, որ բոլորն են ուզում ապրել լեռան գագաթին` առանց գիտակցելու, որ իսկական երջանկությունը գտնվում է դեպի վեր բարձրանալու ճանապարհին:

Ես իմացա, որ երբ նորածինը իր փոքրիկ ձեռքերով առաջին անգամ բռնում է հոր մատը, նա բռնում է այն ընդմիշտ:

Ես իմացա, որ մարդն իրավունք ունի վերևից նայել մեկ այլ մարդու, եթե միայն նա ուզում է օգնել նրան կանգնել:

Ես այնքան շատ բան սովորեցի ձեզանից մարդի՛կ, բայց դրա մի մասը այդպես էլ չեմ կարող օգտագործել, քանի որ լցնելով ճամպրուկս դրանցով, ես պետք է հեռանամ:

Please follow and like us:
18642