Գագիկ Բեգլարյանը Երևանի կենտրոնում նոր տարածքներ է զավթում. շինարարություն է սկսել

- in Մամուլ
Gagik Beglaryan

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևան քաղաքի Տերյան փողոցի վրա՝ Խնկո Ապոր անվան գրադարանի հարևանությամբ, ակտիվ շինաշախատանքներ են ընթանում: Գրադարանի շենքի աջ անկյունում մոտ 50 քմ տարածքի վրա պատեր են կառուցվում, տեղադրվել են մետաղական կոնստրուկցիաներ:

Մեր այցելության պահին բանվորական ուժն ակտիվ աշխատանքներ էր կատարում: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչ են կառուցում, նրանք զարմացած ասացին, թե տեղյակ չեն՝ իրենք ինչ են կառուցում:

Մեր տեղեկություններով՝ կառուցապատում իրականացնողը կապ ունի Երևանի նախկին քաղաքապետ, կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ»:

Spread the love