Գագիկ Հարությունյանի նստավայրը հայտնի է. աճուրդի հանված շենքը չվաճառվեց հատուկ նրա համար

Gagik Harutyunyan

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գագիկ Հարությունյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունը ծավալելու է մի քանի անգամ աճուրդի հանված, բայց այդպես էլ չվաճառված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքում:

«Ժողովուրդ» օրաթերթը դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանից փորձեց պարզել տեղեկությունը, ի պատասխան` նա ասաց. «Ապրիլի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդը օրենքով սահմանված կարգով կանցնի իր գործառույթների իրականացմանը, իսկ մինչ այդ նախապատրաստական աշխատանքներն են ընթանում»:

Հիշեցնենք, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից դեռ փետրվարին հայտնել էին, որ նախարարության` աճուրդի հանված շենքը այդպես էլ 6 ամիսների ընթացքում գնորդ չունեցավ, և արդյունքում որոշում է կայացվել դադարեցնել շենքի աճուրդային գործընթացը: Ստացվում է, որ իրականում շենքի աճուրդը կասեցվել է նորաստեղծ ԲԴԽ-ին համապատասխան տարածքով ապահովելու համար:

Spread the love