Գորբաչյովը կոչ է արել ՄԱԿ–ի գագաթնաժողով հրավիրել՝ միջուկային սպառազինությունների մրցավազքը քննարկելու համար

- in Միջազգային
gorbachov-mikhayil

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչյովը առաջարկել է պետությունների ղեկավարների մակարդակով ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջան կամ Անվտանգության Խորհրդի արտակարգ նիստ գումարել՝ միջուկային սպառազինությունների մրցավազքի հետ կապված իրավիճակը քննարկելու համար։

«Իրավիճակն այնպիսին է, որ չի կարելի չհարցնել. ու՞ր է Միջազգային ազգերի կազմակերպությունը, նրա Անվտանգության Խորհուրդը, նրա գլխավոր քարտուղարը։ Մի՞թե չի եկել ժամանակը պետությունների առաջնորդների մակարդակով՝ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջան կամ Ավտանգության Խորհրդի նիստ գումարելու համար»,– գրել է Գորբաչյովը՝ Time ամսագրի հոդվածում։

Նրա կարծիքով «աշխարհը, մարդիկ սպասում են նման նախաձեռնության»։ «Կարծում եմ պետք չէ ամբողջ հույսը միայն նախագահների վրա դնել։ Բոլոր մակարդակներով երկխոսություն է անհրաժեշտ և ուժերի մոբիլիզացում, այդ թվում երկու երկրների փորձագետների։ Դա հսկայական ինտելեկտուալ ներուժ է, որը պետք է օգտագործել խաղաղության շահերից ելնելով»,– կարծում է ԽՍՀՄ նախկին նախագահը։

Նրա կարծիքով՝ «ներկայիս վտանգավոր փակուղուց դուրս գալու գլխավոր պատասխանատվությունը ընկնում է ԱՄՆ և Ռուսաստանի առաջնորդների վրա»։

Գորբաչյովի կարծիքով՝ «Ռուսաստանի և Ամերիկայի բնակչության մեծ մասը կհամաձայնեն, որ պատերազմը չի կարող և չպետք է խնդիրների լուծման միջոց լինել»։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20