Գրոհել են նախագահական նստավայրը. Ի՞նչ են պահանջում ռեկտորներն ու դեկանները

- in Մամուլ
Naxagahakan

«Ժամանակ»թերթը գրում է. «Ընդամենը 10 օր առաջ Հայաստանի գիտության և կրթության նախարար Լևոն Մկրտչյանը ԱԺ գիտության և կրթության հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց, որ Բարձրագույն և հետբուհական կրթության մասին նոր օրենքում կատարվելու է փոփոխություն, ըստ որի՝ բուհերի ռեկտորների, դեկանների և մյուս վարչական աշխատողների համար սահմանվելու է տարիքային ցենզ՝ նրանք կարող են աշխատել մինչև 65 տարեկանը:

Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքի քննարկումը հետաձգվել է: Այդ օրենքի քննարկմանը խորհրդարանը կանդրադառնա լավագույն դեպքում մեկ ամիս հետո: Եվ նոր տարբերակում հնարավոր է վերացված լինի այն տարիքային սահմանափակումը, որը գոյություն ուներ նոր նախագծում:

Ռեկտորները և դեկանները ուղղակի գրոհել են նախագահական նստավայրը և պահանջել վերջ դնել այդ անարդարությանը, որն իրենց հանդեպ ցանկանում է գործել նախարար Լևոն Մկրտչյանը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20