Դավիթ Օհանյանը փոխքաղաքապետի պաշտոնը կզիջի՞ Արտակ Ալեքսանյանին

- in Հասարակություն
ator-portfel

«Դա որոշում է կուսակցությունը և Երևանի քաղաքապետը»,- ասաց Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե նա իր տեղը զիջելու է Արտակ Ալեքսանյանի՞ն:

Փոխքաղաքապետի խոսքով՝ ինքը կցանկանար, որ երիտասարդ կադրերը առաջ գնային և իրենց աշխատանքով ապացուցեն, որ ավելիին են արժանի:

Արտակ Ալեքսանյանն էլ նշեց, որ չկա նման խոսակցություն, և ինքն առաջին անգամ է լսում այդ մասին:

Հարցին՝ նա իրեն համարո՞ւմ է երիտասարդ լիդեր, որոնց թրծելու հարցին իր հարցազրույցում անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանը, Արտակ Ալեքսանյանը պատասխանեց. «Մի խանգարեք, քաղաքապետին դիմավորենք՝ կզրուցենք»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20