Ես արջ չեմ հեծնել. Պուտինը մեկնաբանել է իր մերկ լուսանկարները

- in Միջազգային
Putin

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան լրագրողներին հայտարարել է, որ իր առանց վերնաշապիկի լուսանկարները ավելի շատ ուշադրություն են գրավում, քան աշխատանքային իրավիճակում արված լուսանկարները: Այդ մասին տեղեկացնում է Politeka-ն:

«Դե, ես էլ եմ հանգստանում: Կան ձեր ռուս աշխատակիցները, կա համացանցը: Սակայն մենք դա չենք անում նպատակադրված: Վերցնում են այն լուսանկարները, որոնք իրենց դուր են գալիս: Ես շատ լուսանկարներ ունեմ աշխատանքային միջավայրում, աշխատասենյակում, փաստաթղթերի հետ, բայց դա ոչ մեկի չի հետաքրքրում»,- նշել է Պուտինը հարցազրույցի ժամանակ:

«Դուք գիտե՞ք, ես տեսել եմ լուսանկարներ, որտեղ ես արջ եմ հեծնել: Սակայն ես դեռ արջ չեմ հեծնել, թեպետ այդպիսի լուսանկարներ կան»,- ասել է ՌԴ նախագահը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20