Եվրապառլամենտը չի հետևելու Ռուսաստանում և Ադրբեջանում կայանալիք ընտրություններին

exxv

Եվրոպական պառլամենտի պաշտոնատար անձինք չեն հետևլու ապագայում Ռուսաստանում և Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունների ընթացքին. հաղորդվում է եվրապառլամենտի մամլուլի հաղորդագրությունում:

Ընտրությունները Ռուսաստանում նշանակված են մարտի 18-ին, իսկ Ադրբեջանում՝ ապրիլի 11-ին:

«Եվրոպական Պառլամենտը չի հետևելու ընտրական գործընթացներին, հետևաբար չի մեկնաբանելու հայտարարված արդյունքները»,- նշվում է փաստաթղթում:

Եվրախորհրդարանի ոչ մի անդամ պաշտոնական մանդատ չի ստացել` Եվրախորհրդարանի անունից դիտորդ դառնալու համար, հետևաբար ցանկացած պատգամավորի նախաձեռնություն կլինի բացառապես անձնական:

Եվրապառլամենտում նաև հայտարարվել է, որ լիագումար նիստում կքննարկեն ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող զեկույցը: Փաստաթղթում կներկայացվի նաև ԵԽ պաշտոնական դիրքորոշումը ընտրությունների վերաբերյալ:

Spread the love