Երևանի օրը կնշվի սեպտեմբերի 29-ին և 30-ին

- in Պաշտոնական
Yerevan old

Երևանի օրը 2018 թվականին կնշվի ոչ թե ավանդական դարձած հոկտեմբերի 13-ին, այլ սեպտեմբերի 29-ին և 30-ին: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:

Երևանի օրը փոխելու նախաձեռնությունը պայմանավորած է 2018 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ իրականացվող միջոցառումների ծավալով, դրանց պատշաճ իրականացնելու անհրաժեշտությամբ և պահանջվող ժամանակով:

Այս տարի կնշվի Երևանի 2800-ամյակը:

Spread the love