Putin Vladimir

Atlantic Council-ի ավագ գիտաշխատակից Անդերս Ասլունդը,The Washington Post-ի էջերում մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի և ևս 27 երկրների որոշումը ռուս դիվանագետներին ետ ուղարկելու վերաբերյալ, գրում է, որ «նախագահ Պուտինը կարող է անտարբեր թափ տալ ուսերը»:

«Ավելի լավ կլիներ Արևմուտքում ճնշում գործադրել Կրեմլի գումարների վրա, իսկ սկզբի համար զբաղվել անանուն կերպով սեփականություն պահպանելու խնդրով: Արևմուտքը պետք է սկսի զբաղվել գումարներով, որոնք Պուտինի ռեժիմը տեղափոխել է ասյտեղ»,- առաջարկում է հետազոտողը:

«Պուտինը և իր ընկերները հսկայական ունեցվածք են հավաքել ոչ նրա համար, որ օգտագործեն դա, այլ Ռուսաստանում իշխանությունը պահպանելու համար: Ճակատագրականն այն է, որ Ռուսաստանում սեփականության իրավունքները թուլացնելով, նրանք, ինչպես և մյուս ռուսաստանցիները, կարող են փրկել իրենց կապիտալը միայն սահմանից դուրս՝ երկրներում, որտեղ տիրում է օրենքի գերակայությունը, թույլատրված է սեփականության անանուն տիրապետումը, իսկ ֆինանսական ոլորտը բավարար չափով մեծ է, որպեսզի կարողանա իր մեջ կրել նրանց հսկայական գումարները»,-գրում է հեղինակը:

Այս իմաստով, ըստ հեղինակի, միայն երկու երկիր կարող է պահել իր մոտ ռուսաստանցիների օֆշորային հարստության մեծ մասը. դրանք ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան են:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •